Քաղաքական

Տեղի է ունեցել Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

Տեղի է ունեցել Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։

Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական