Ընդունվել է ՔՊ խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։
Նախագիծն ընդունվել է 64 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
Կողմ քվեարկել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, իսկ ձեռնպահ էին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է արտահերթ նիստ: