Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան. մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,- ընդգծել է վարչապետը։