Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում։
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- գրել է վարչապետ Փաշինյանը՝ սոցցանցի իր էջում հրապարակելով նաև տեսանյութ։
Նշենք, որ նրանք Դանիալի մայրաքաղաքում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
