Նիկոլ Փաշինյանը շարունակ պնդում է, որ այս ընդդիմությունն իր համար գանձ է, շատ հարմար ընդդիմություն է, ապա այդ գանձին ինչո՞ւ է անընդհատ ձերբակալում,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հավելել է, որ նախորդ չորս տարվա ընթացքում ՀՅԴ-ականները կեղծ մեղադրանքներով հայնտվել են բանտերում. «Նախորդ հինգ տարվա մեջ չի եղել մի օր, որ մի քանի ՀՅԴ-ական բանտում չլինի»,- ասել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցւոթյանը «գանձ» էր անվանել. «Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»։