Քաղաքական

Մակրոնը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին

Մակրոնը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հռչակագրի նախաստորագրման համար. հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը (նախաստորագրումը,- խմբ) մեծ ձեռքբերում է։ Շնորհավորում եմ երկու երկրի ղեկավարներին։ Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Մակրոնը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական