Քաղաքական

ԱԺ-ն պետք է պաշտոնապես արձանագրի խաղաղության փաստը. Կոնջորյան

ԱԺ-ն պետք է պաշտոնապես արձանագրի խաղաղության փաստը. Կոնջորյան

«Ինչպես գիտեք Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին Ամն-ում՝ Սպիտակ տանը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և ըստ էության հաստատված է խաղաղություն։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գտնում է, որ ԱԺ-ն պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը»,- ԱԺ-ի արտահերթ նիստում հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա ըգծել է՝ հայտարարության ընդունմամբ կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անեն ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը. «Այս փաստի բերումով հրավիրել ենք ԱԺ-ի նիստ»,-ասել է նա։

Կոնջորյանը պատգամավորի հարցին ի պառասխան նաև նշել է, որ  Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսում ոչ մի զինվոր չի զոհվել հակառակորդի կրակոցից. «Սա խաղաղության ամենամեծ կռվանն է»։ Ըստ նրա՝ «մեր խնդիրն է՝ 1 տարի 7 ամիսը դարձնել 17 տարի, 50 տարի, 100 տարի»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական