Քաղաքական

Ձեր «ժողովրդավարության անձնագիրը» մարտի 1-ն է. Հակոբյան

Ձեր «ժողովրդավարության անձնագիրը» մարտի 1-ն է. Հակոբյան

«Խոսում եք Քոչարյանի ժամանակվա թվի մասին, իսկ այդտեղ ներառե՞լ եք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, ձեր կուսակցական զոհերը, Պողոս Պողոսյանին»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանին։ 

Հակոբյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ական պատգամավորը խոսում է ժողովրդավարության մասին, բայց նրանց «ժողովրդավարության անձնագիրը» մարտի 1-ն է. «Մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարել ՀՀ-ի քաղաքացիներին։ Այստեղ եկել էիք տարբեր հկ-ների հեղինակությունից էիք խոսում ցեղասպանության մասին հայտարարության ժամանակ։ Իսկ ՄԻԵԴ-ի վճիռնե՞րը»,-ասել է նա և ընդգծել, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է՝ պետությունն է սպանել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական