«Գյումրու ընտրությունների հետ ինչի՞ եք անհաշտ։ Համայնքապետին մենք չենք նշանակել, այլ ընտրվել է»,-ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ծավալվող խոսակցություններին։
Նա ընդգծել է, որ մինչև թեկնածուն ՔՊ-ական չլինի, չի կարող ընտրվել. «Այդպես է այս ժողովրդավարական բաստիոնում։ Մինչև ՔՊ-ական չլինի, դա ընտրություն չէ, կեցցե ժողովրդավարությունը։ Դժգո՞հ եք, որ ձեր այլընտրանքը կոմունիստներն են»,-ընդգծել է նա։