«Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»,-ասել է վարչապետը Ագնեսա Խամոյանին և հավելել՝ «Փայփայում ենք որպեսզի ձեր փայլը անընդհատ շողշողա հայրենի խորհրդարանում և հայրենի քաղաքական կյանքում»։
Վարչապետը շեշտել է, որ շատ օգտակար է հատկապես կառավարող մեծամասնության համար։
Նշենք, որ Խամոյանը հարց էր ուղղել վարչապետին՝ դատավոր Արմեն Դանիելյանի պաշտոնական առաջխաղացման մասին, նշելով, որ իշխանությունը գանձ է գտել։