«Վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Եթե Վաշինգտոնի հռչակագրից, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից, նույնիսկ՝ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ չեք արել, ի՞նչ գործ ունեք խորհրդարանում»,-ասել է վարչապետը Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին։
Նա ընդգծել է՝ եթե ամեն ինչ այդպես վատ է, թող դուրս գան հրապարակ. «Կոչ արեք, հեղափոխություն արեք, ինչի՞ եք եկել, այս փափուկ աթոռներին նստել»։ Վարչապետը Գեղամ Մանուկյանին հորդորել է կանգնել և չնստել։
Ի պատասխան Գեղամ Մանուկյանի ռեպլիկին, թե այսուհետ կկանգնեն, վարչապետն էլ հորդորել է կանգնել և չնստել։