Քաղաքական

Մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. վարչապետ

Մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. վարչապետ

Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա նշել է, որ գործընկեր երկրների հետ բազմակողմանի քննարկում են ունեցել և կայացրել այդ որոշումը. «Մենք մեր գործընկերներին, որոնք նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, հարցրել ենք՝ դուք կնեղսրտե՞ք, եթե այս թեման քննարկենք մյուսների հետ։ Բոլորն ասել են՝ ոչ»։

Փաշինյանը նշել է, որ այս պահին ուզում են ստանալ առաջարկներ. «Նման խոսակցություն ունենք և ԱՄՆ-ի, և ՌԴ-ի, և Չինաստանի, և Հվ. Կորեայի, և Ֆրանսիայի հետ»։

Վարչապետը նշել է, որ իրենք չեն դնում քաղաքական կոմպոնենտ. «Ասում ենք՝ կոմերցիոն ու տնտեսական շահավետության առումով որ առաջարկն է մեզ ձեռնտու, ընտրություն կատարենք ըստ այդմ»։ 

Ըստ Փաշինյանի՝ առաջիկա մեկ-երկու տարում պետք է որոշում կայացնեն ու պայմանագիր կնքեն. «Այդ որոշում կայացնելն ու պայմանագիր կնքելը չի ունենալու աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետև ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր, և ուզում ենք առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով ու իր ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով»։ Նա խոսքի վերջում խնդրել է չփնտրել աշխարհաքաղաքական ենթատեքստեր. «Խնդրում եմ՝ ոչ ոք սրա տակ աշխարհքաղաքականություն չփնտրի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական