ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ Միութենական պետությանը միանալու մասին հայտարարությանը։
«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից: Ես համոզված եմ՝ դա տեղի կունենա»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ մեխանիզմներ են պետք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ «մարդիկ ընտրակաշառք բաժանելով չհասնեն այդ կարգավիճակի»։
Հիեցնենք՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ ցանկանում է՝ Հայաստանը միություն կազմի, ինչպես Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում. «Բա Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց՝ անկախ Հայաստանով, պետականությունը պաշտպանելով»։