Քաղաքական

Պետք է կուսակցությունը համապատասխանի թափանցիկության պայմաններին. վարչապետ

Պետք է կուսակցությունը համապատասխանի թափանցիկության պայմաններին. վարչապետ

«Ոչ ոքի չի հետաքրքրում՝ մյուս կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Չկա ընդհանրապես այդ հարցը։ Մեր թափանցիկությունը օգտագործվում է մեր դեմ»,-ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ Հայաստանում կուսակցությունների վարչության կազմը 1-2 հոգի է գրում են, և երբեմն ցույց չեն տալիս. «Մարդիկ հետո մամուլից են իմանում, թե ոնց ընտրվեց։ Մենք ժողովրդավարական երկիր ենք և պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որը գործում է մեր երկրում, նույնպես պետք է համապատասխանի թափանցիկության պայմաններին»,-ասել է նա և հավելել՝ դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորության հարց առաջացնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական