Քաղաքական

Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։

Մայքլ Օ‘Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերը՝ ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական