Քաղաքական

Վարչապետը խաղաղության գործընթացի համար վտանգավոր է համարում փախստականների վերադարձի թեմայի արծարծումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետը խաղաղության գործընթացի համար վտանգավոր է համարում փախստականների վերադարձի թեմայի արծարծումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի հնարավորությանը՝ նշելով, որ այն իրատեսական չի համարում․

«ԼՂ-ի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում։ Մենք արդեն բնակապահովման ծրագիր ենք սկսել նրանց համար։

Մարդիկ հարց են տալիս՝ որքանով է իրատեսական փախստականների վերադարձը ԼՂ։ Ուղիղ ասում եմ՝ ես դա իրատեսական չեմ համարում»,- ասել է նա։

Փաշինյանը նաև շեշտել է. «Բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտներն, այդ թվում՝ ԼՂ կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ, և վերաճել բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական