ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում հայտարարել է, թե ժողովրդավարության դեմ գործիքները Հայաստանում կիրառվել են ամենախոցելի շրջանում՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ խոր քաղաքական ճգնաժամ էր առկա․
«44-օրյա պատերազմն ինչ-որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ պետականությունն ու անկախությունն էին»,- ասել է նա։
Ըստ նրա, հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց երկրի պետականությունն ու անկախությունը։
Վարչապետը նշել է, որ պատերազմն ու ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց․ «Սակայն մենք հրաժարվել են իշխանությունը հանձնել․ ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել, ու կազմակերպել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Նա հիշեցրել է, որ ՔՊ-ն ոչ միայն ստացել է ընտրողների մեծամասնությունը, այլև ձևավորել սահմանադրական մեծամասնություն. «Ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը»։