Քաղաքական

Նախարարներն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումներին

Նախարարներն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումներին

Սեպտեմբերի 30-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև գործընկերության խորացման հնարավոր ուղղություններն ու առկա մեխանիզմները։

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում ընթացիկ գործընթացների, ինչպես նաև ՀՀ եվրոպական ինտեգրացիային առնչվող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքին, ՀՀ-ԵՄ՝ տարբեր ուղղություններով խորացող գործընկերության հարցերի։

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման հարցում փոխգործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական