Քաղաքական

Ետընտրական պրոցես հասկացությունը քաղաքական կյանքից վերացել է. վարչապետ

Ետընտրական պրոցես հասկացությունը քաղաքական կյանքից վերացել է. վարչապետ

Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է ետընտրական պրոցես հասկացությունը. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշւինյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում։

«Մինչդեռ 2018թ. թավշյա հեղափոխությունից առաջ դա երկրի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր. մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին ետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին՝ ընտրությունները կեղծվելու են իշխանությունների կողմից, ինչի հետևանքով ետընտրական պրոցեսների պատեհություն էր առաջանալու»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ Փաշինյանի, որոշ ուժերի կողմից երկրում շարունակվում է կիրառվել ընտրակաշառքի պրակտիկան. «Խնդիրը ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան ընտրությունների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու գործնական մեխանիզմներ»։

Նա նաև նշել է. «Լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018թ հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո, ովքեր իրենց ապօրինաբար կուտակած հարստության մի մասը, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար, ծախսում են ապատեղեկատվության տարածման համար։ Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում համախոհ արտերկրյա ուժերից։ Ապատեղեկատվության այս արշավի դեմ գործնական միջոցների ձեռնարկումը կարող է մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, իսկ գործողությունների բացակայությունը դիտարկվում է որպես ժողովրդավարության խեղճություն, անպաշտպանություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական