Ձեզ համար պետականությունը վտանգ է, ՀՀ պետականությունը վտանգ է. հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը։
Նշենք, որ ընդդիմադիրները նախագիծ են ներկայացրել առաջարկելով՝ խստացնել ցեղասպանության ժխտման վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։
Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչու պետականության դեմ վերբալ հարձակումների համար նախագիծ չեն ներկայացնում. «Ինչքա՞ն կարելի է դուրս մնալ ժամանակից, մի հատ ինքնահայեցում է պետք անել, հասկանալու՝ ուր եք, որտեղ եք տեղավորվում։ ՀՀ-ն ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով. դուք որտե՞ղ եք տեղավորվել»։