«Ժողովրդավարությունը մեզ համար չափազանց թանկ է ու կարևոր, և մենք չենք կարող նմանվել նրանց, ովքեր ժողովրդավարության գործիքներն օգտագործում են ժողովրդավարությանը վնասելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում։
Նրա խոսքով, շատ ավելի վտանգավոր է ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսի ներքո ժողովրդավարությունը վնասելու գործելակերպը։
«Թույլ տվեք վստահորեն հայտարարել՝ ի հեճուկս այս ամենի, ժողովրդավարությունը ՀՀ-ում վստահելի ձեռքերում է։ Եվ խոսքը այս դեպքում ոչ թե կառավարության, ոչ թե կառավարող մեծամասնության, ոչ թե քաղաքացիական մեծամասնության, այլ՝ ժողովրդի մասին է՝ ՀՀ քաղաքացիների»,- ասել է նա։