Քաղաքական

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, բայց որտեղի՞ց այն Ձեզ։ Նման արտահայտություն չկա, չի եղել և չի լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված  եղա անդրադառնալ այս խնդրին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝   ԵԽԽՎ-ում  պատասխանելով պատգամավորի հարցին։

Վարչապետը շեշտել է, որ պետք է օգտագործել այնպիսի բառամթերք, որը համաձայնեցված է կամ օգտագործվել է վաշինգտոնյան համաձայնագրում, իսկ դա «TRIPP-ի ուղի» տերմինն է։ 

Ըստ նրա՝ ինքն իր ելույթում չի օգտագործում այնպիսի արտահայտություն, որի ծագումնաբանությունը չկա Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերում. «Նրանք, որոնք օգտագործում են «Զանգեզուրի միջանցք»  արտահայտությունը, կպարզաբանե՞ն՝ ինչ նկատի ունեն և քարտեզի վրա ցույց տան»,-ասել է նա և հավելել՝ եթե պարզվի, որ դա ասելով՝ նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, ապա որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։

Վարչապետն ընդգծել է, որ դա կոպտագույն խախտում է. «Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս դահլիճում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
4
գնահատական