Քաղաքական

Խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրության հետ խնդիր չկա. վարչապետ

Խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրության հետ խնդիր չկա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա․

«Սահմանադրությունը քննարկում ենք մեր ներքին օրակարգի շրջանակում, չենք քննարկում փոփոխությունների հարցը, որովհետև դրա կարիքը խաղաղության համաձայնագրի համատեքստում չկա»,- ասել է նա՝ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին ի պատասխան։ Ըստ վարչապետի, իրենք 2020թ. փետրվարից ու դրանից առաջ որդեգրել են նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն։

Նա նաև նշել է, որ ԵԽԽՎ-ն լավ է տիրապետում Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պատմություններին. «Այդ ընթացքում սահմանադրություն է ընդունվել, տեղի են ունեցել սահմանադրության հանրաքվեներ, և Հայաստանում հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք իրականում սահմանադրության օգտին չի քվեարկել»։ 

Ըստ նրա, ժողովուրդը չի համարում, որ իրավակարգը իր որոշման արդյունքում է հաստատվել. «Այդ ալերգիկ երևույթը հաղթահարելու տարբերակը ես տեսնում եմ նոր սահմանադրության ընդունումը, որտեղ ժողովուրդն ազատ կամարտահայտմամբ կքվեարկի նոր սահմանադրության օգտին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական