«Արդեն 2 տարի է՝ 25-օրյա վարժական հավաքներին հետ կապված բազմաթիվ փոփոխություններ կան, բայց միայն խստացումներ են, քանի որ գիտակցում ենք՝ կան մեծագույն խնդիրներ, քանի որ խուսափումները շատ են»,- ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ շրջաններից վարժական հավաքներին ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանից։
Մանուկյանը բարձրաձայնել է նաև կեցության ու անվտանգության պայմանների մասին. «Մի հատ տեսեք վարժական հավաքների կեցության պայմանները, մարդը գնում է, որովհետև անվտանգության հարց կա։ Անվտանգության հարց է աչքակապությունը, մարդկանց խաբելը»,-ասել է պատգամավորը։