Քաղաքական

TRIPP-ի հարցը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի և միջազգային հանրության օրակարգում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

TRIPP-ի հարցը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի և միջազգային հանրության օրակարգում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է TRIPP ուղու կյանքի կոչման հեռանկարին.

«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր Հայաստան, քննարկումները սկսվել են և կշարունակվեն։ Այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ խնդիրը նաև այն է, որ նախագահ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի. «Բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում TRIPP ուղին շարունակում է գտնվել ԱՄՆ-ի և միջազգային հանրության օրակարգում»։

Նա նշել է, որ աշխատում են դանդաղ՝ առանց ընդհատումների. «Քայլ առաջ չի արվել, եղել է պրոցեսի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ և այլն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական