«Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են անհանգստացրել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում՝ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ այդ դեպքից հետո նաև պաշտոնանկություններ են եղել. «Փետրվարին նման իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել, գործով 14 մեղադրյալ կա, դատավարություն է ընթանում, բայց մեղադրյալների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մյուս մասն էլ տնային կալանքի տակ է։ 1 հոգի է կալանքի տակ»,-ասել է նա և ընդգծել, որ մյուս կողմից քննարկում են բանտերի ծանրաբեռնվածության հարցը։