Քաղաքական

Հասնելու եմ նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի. Պապոյան

Հասնելու եմ նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի. Պապոյան

«Մեր երկրի համար ռիսկ են փակ սահմանները, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանները փակել են, որ Հայաստանը տնտեսապես չեզոքացնեն, և իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել հեշտությամբ»,-ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա վստահեցրել է, որ թույլ չի տա շարունակել նույն ձևով և «վերջնականապես կործանել» պետությունը։ Պապոյանի խոսքով, իրեն հասու բոլոր գործիքակազմերով ինքը կհասնի նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի, և Հայաստանը զարգանա, քանի որ այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական