Քաղաքական

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։

«Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում։ Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական