Քաղաքական

ՀՀ և Ուգանդայի ԱԳ նախարարները կարևորել են գործարար ու կրթական կապերի խթանումը

ՀՀ և Ուգանդայի ԱԳ նախարարները կարևորել են գործարար ու կրթական կապերի խթանումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։ Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ջեջե Օդոնգոն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական