Քաղաքական

Միջանձնային հարաբերությունների հետ է կապված եղել. Ալեն Սիմոնյան

Միջանձնային հարաբերությունների հետ է կապված եղել. Ալեն Սիմոնյան

«Բոլոր երկրներում էլ տեղի են ունենում տարբեր դեպքեր, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին. ԱՄՆ-ում էլ վերջերս նման դեպք տեղի ունեցավ։ Այլ հարց է՝ դա քաղաքական ենթատեքստ ունենու՞մ է, թե՞ ոչ, իշխանությունները դրա հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։ Անկախ նրանից՝ ունեն, թե ոչ, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը։

Նա ընդգծել է՝ իրավապահները պետք է դրա հետ կապված հետևություններ անեն։ Սիմոնյանը բացառել է, որ սպանությունը լինի քաղաքական պատվերով. «Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծում, ո՛չ էլ մարդ ենք սպանում: Բացառում եմ, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, հարգանքով ենք մոտեցել համայնքի ղեկավարին որպես անձ, որևիցե անախորժություն, քննարկում չի եղել: 99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է։ Որքանով գիտեմ, դա միջանձնային հարաբերությունների հետ է կապված եղել։ Կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,-ասել է ԱԺ նախագահը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական