ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկած ընդդիմադիրներին հակընդդեմ առաջարկ է ներկայացրել.
«Առաջարկում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ ու ղեկավարներ, նաև՝ ընտրակեղծարարներ։ Առաջարկում եմ, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն էր, որ 004 շրջաբերականով ֆիքսել է՝ նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը»։
Հարցին՝ իրենք այդ դեպքում կհեռանա՞ն, Ռուբինյանը պատասխանել է. «Ոչ։ Մենք իշխանությունից կհեռանանք այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ մենք լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմը հայտնի է՝ ընտրություններն են»։