«Սկսած բոլոր բարեփոխումները շարունակելու են»,-ԱԺ-ում ճեպազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով բյուջեի կրճատմանը։
«Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից հանգամանալից ներկայացրել է՝ ի պատասխան հնչած հարցի։ Իսկ ամենակարևորը՝ մեկնարկած որևէ բարեփոխում չի կանգնեցվելու և հասցվելու է իր տրամաբանական ավարտին»։
Հիշեցնենք՝ պաշտպանական բյուջեն 2026թ. կկրճատվի 264 միլիոն դոլարով։ Վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ 2025թ. պաշտպանական բյուջեի աճն անհամաչափ մեծ էր, և գումարի մի մասն ուղղվել է պաշտպանական ծախսերի պարտքերի վաղաժամ մարմանը։ Ըստ նրա, եթե չլիներ այդ անհամաչափ կտրուկ աճը, հաջորդ տարի տրվելիք գումարը կլիներ բնական, սովորական աճ։