Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին՝ ակնկալիքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին՝ ակնկալիքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը: Խորհրդարանական լսումների ժամանակ նա ասել է, որ պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի դրանք կցվեն ներկայացված նախագծին:

«Ես մեր խմբակցության պատգամավորների՝ 3 ամիս առաջ դրած ստորագրությունները փոխանցում եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին և ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կան ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ՝ հիմա։

Եթե դա չբավարարվի, ու ֆիքսվի, որ տեխնիկական խնդիր է, այս ստորագրությունները կտեղափոխվեն այն ձևաթղթի տակ, որ ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- ասել է նա։

Սաղաթելյանը նաև զգուշացրել է. «Կան իրավաքաղաքական հիմքերը և 2 խմբակցությունների պատգամավորների ստորագրություններն այն ձևաթղթի տակ, որ ներկայացված են։ Հետևաբար, ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և այս դահլիճում իմպիչմենտի գործընթացի իրական մեկնարկը տալ»։

Սաղաթելյանը հույս է հայտնել, որ որևէ մեկը խորհրդարանի ամբիոնը չի օգտագործի ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու համար. «Ակնկալում ենք գործնական լուծումներ, առաջարկներ, անելիքներ՝ ինչ, երբ, ինչպես, նաև՝ ճանապարհային քարտեզ»։

ՊՈւ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձանագրեց՝ «Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին. «Փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական