Քաղաքական

Դրանք միայն ՀՀ փաստաթղթերը չեն․ Ռուբինյան

Դրանք միայն ՀՀ փաստաթղթերը չեն․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներն ու դրանց պաշտոնական պատասխանները հրապարակելու կոչերին․

«Որևէ քաղաքական կաշկանդվածություն չկա, զուտ այն է, որ դրանք միայն ՀՀ փաստաթղթերը չեն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանք բանակցվել են ՀՀ ու Ադրբեջանի միջև. «Վարչապետն ասել է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին՝ ի մի բերել փաստաթղթերը, և գնահատել դրանք հրապարակելու պատեհությունը»։

Ինչ վերաբերում է 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած փաստաթղթին, նա նշել է, թե դրանք ուղղված են եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահներին, մինչդեռ այդ ժամանակ պետության ղեկավարը վարչապետն էր. «Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի բանակցային իրավիճակի ամփոփումը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական