Քաղաքական

ՀԱԿ-ը չի միանա ո՛չ Ռ.Քոչարյանի, ո՛չ Ս.Սարգսյանի ղեկավարած ուժերին. ՀԱԿ փոխնախագահ

ՀԱԿ-ը չի միանա ո՛չ Ռ.Քոչարյանի, ո՛չ Ս.Սարգսյանի ղեկավարած ուժերին. ՀԱԿ փոխնախագահ

«Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,- ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերին՝ Զուրաբյանը ՔՊ կառավարման տարիները աղետալի է համարել.

«Ես հիմա չեմ ուզում անդրադառնամ ներքին կառավարման բնագավառում նրա բոլոր ձախողումներին։ Նրա գլխավոր հանցանքը ժողովրդի առջև այն է, որ կործանեց անվտանգության համակարգը»,-ասել է նա։

Զուրաբյանը նաև բարձրացրել է հարցը, թե ինչո՞ւ չի հաջողվում հեռացնել գործող իշխանությանը, թեև բազմաթիվ շարժումներ են եղել. «Ինձ համար այդ հարցը պարզից էլ պարզ է՝ մեր ժողովուրդը չի ցանկանում շնից փախչել, գայլի բերանն ընկնել։ Մինչև ինքն իր առաջ չտեսնի լուրջ առաջնորդություն, համաժողովրդական շարժում, որոնց լիդերներին վստահում է, որոնք ունեն Հայաստանի վերափոխման լրջագույն ծրագիր ու տեսլական, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դեմ ոտքի չի կանգնի։ Այսինքն՝ գլխավոր բանալին հենց համաժողովրդական շարժման ստեղծումն է»։

Նա վստահեցրել է, որ ունեն համաժողովրդական շարժման ստեղծման ծրագիր. «Մեր՝ իրական խաղաղության հաստատման ծրագիրը պետք է իր մեջ ներառի ԲՐԻՔՍ երկրների ներգրավմամբ Երևանը Մեղրիին կապող երկաթուղու կառուցումը, որը Հայաստանը կազատի Ադրբեջանից միակողմանի կախվածությունից, կդնի տարածաշրջանում իսկական աշխարհաքաղաքական բալանսի վրա հիմնված խաղաղության հիմքերը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական