ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ընդդիմությունը խորհրդարանական լսումներին կրկնում է այն թեզերը, ինչ չորս տարի ասել է փողոցներում. «Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում։ Առաջին անգամն եմ, ի դեպ, այսօր լսել բանախոսներից, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Աբրահամյանից լսեցի։ Պատկերացրեք՝ 4.5 տարի է անցել, ընտրություններին մնացել է մոտ 8 ամիս, առաջին անգամ լսում ենք, որ ընդդիմությունն արտահերթ ընտրություն է ուզում»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, ընդդիմությունը պատրաստ չէ. «Իրենք գիտեն, որ չեն ընտրվելու»։
Սիմոնյանը նաև նշել է, որ իրենք հենց վաղն էլ կարող են գնալ ընտրությունների. «Բայց դրա կարիքը չկա: Ժողովուրդը մեզ 5 տարով է պատվիրակել»։
Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ հաջորդ ընտրություններում «շատ ավելի ձայն են ստանալու, քան ստացել են 2021թ.»։