Քաղաքական

Որևէ վիրավորական բան չկա. ԱԺ փոխնախագահը՝ կուսակցության անդամավճարը չվճարելու մասին

Որևէ վիրավորական բան չկա. ԱԺ փոխնախագահը՝ կուսակցության անդամավճարը չվճարելու մասին

«Որևէ քաղաքական խնդիր այնտեղ չեմ տեսնում. զուտ տեխնիկական խնդիրներ են, և լուծումներ տրվել են։ Անձնական որոշումներ չեն ընդունվում, և որևէ վիրավորական բան չկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով կուսակցական անդամավճարի ուշացմանը։ Նա շեշտել է, որ բոլոր պարզաբանումները տրվել են.

«Ընդհանրապես, համագումարին մասնակցության կանոնները սահմանվում են ՔՊ համապատասխան որոշումներով, և դրանք բոլորի համար են։ Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան իմ պարտավորությունների մասին, որոնք մշտապես կատարել եմ»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 20-ին չի մասնակցել կուսակցության համաժողովին կուսակցական անդամավճարը ուշ փոխանցելու պատճառով։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական