«Շեֆս կասեր՝ իյա, իրո՞ք, ունեցե՞լ ենք իդեալական ընտրություններ 35 տարվա ընթացքում։ Երբեք»,- այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ըստ որի՝ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։
Աշոտյանն ընդգծել է՝ մտնել «ընտրությունները վատն էին» թեմայի մեջ, նշանակում է՝ ջուր լցնել իշխանության ջրաղացին.
«Եթե ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ապա մեր պետությունը վատն էր, պետությունը պետք է ջնջել ու հռչակել 4-րդ հանրապետություն։ Պարզ չէ՞ տրամաբանական շղթան»։