Քաղաքական

Լսումները լինեն, հետո կհասկանանք շոշափելի արդյունքները. Շարմազանով

Լսումները լինեն, հետո կհասկանանք շոշափելի արդյունքները. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը դրական ակնկալիքներ ունի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունից։ Նա նշել է, որ իշխանությունների պաշտոնավարման ամեն օրը աղետալի է քաղաքացիների համար։

Նա ընդգծել է՝ խորհրդարանական լսումներին կլսեն ընդդիմությանը և, գուցե, իշխանությանը, ապա կհասկանան շոշափելի արդյունքները. «Լսումները նրա համար են, որ ոչ միայն խոսենք, այլև լսենք։ Այնուհետև օրենսդրական նախաձեռնությունը պետք է գնա համապատասխան հանձնաժողով, այնուհետև կհասկանանք»,- ասել է Շարմազանովը ճեպազրույցում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական