Քաղաքական

ԱԺ մոտ ցույց է, իսկ խորհրդարանում՝ լսումներ

ԱԺ մոտ ցույց է, իսկ խորհրդարանում՝ լսումներ

Մի խումբ ցուցարարներ ԱԺ մոտ ակցիա են անցկացնում։ Այսօր կազմակերպվել են խորհրդարանական լսումներ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ։ Եւ ԱԺ մոտ հավաքված քաղացիները այնտեղ տեղադրված էկրանից են հետևում լսումներին։

Խորհրդարանական լսումները կազմակերպել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Միջոցառումը նրանք սկսեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նախօրերին Փարաքարում տեղի ունեցած սպանության զոհերի հիշատակը։

ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ լսումները կազմակերպել են, որպեսզի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ գործնականում քննարկեն իշխանափոխության հասնելու տարբերակները։ Մամիջանյանը նաև նշել է, որ լսումներին ցանկություն է հայտնել մասնակցել ավելի քան 300 մարդ, սակայն հաստատվել է նրանիցից 160-ի ներկայությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական