Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունը մերժել է պատգամավորների Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) գրանցումը։ Նրանք նոր համագումար են անելու։
«Փերություններ են եղել, հիմա ճշտել և նորից ենք հանձնում։ Իսկ համագումարը լինելու է հոկտեմբերի 4-ին»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նա հնարավոր է համարում, որ նորից չգրանցեն. «Ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցությունը դեռ պարզ չէ. «Դա հարցի 2-րդ մասն է, որը ճշտված չէ։ Առաջին մասը անցնենք, հետո 2-րդ մասը կմտածենք»,-նշեց նա։
Հարցին՝ վաղը կմասնակցի՞ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ «Պատիվ ունեմ»-ի կազմակերպած խորհրդարանական լսումներին, Ասլանյանը պատասխանեց՝ ոչ. «Զբաղված եմ։ Իսկ, առհասարակ, մենք առաջինն ենք սկսել այդ գործընթացը և ունենք մեր թեկնածուն»։