«4-րդ հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի հետ իրականում կապ չունի, քանի որ, անկախ նրանից, դա կպահվի, թե ոչ, դա պատմական իրողություն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի հղումը նոր սահմանադրությունից հանելուն։
Ըստ Գալյանի՝ դեռ չի քննարկվել՝ նոր սահմանադրությունում կպահպանե՞ն անկախության հռչակագրին հղումը, թե՞ ոչ. «Կարծում եմ՝ մեկը մյուսին չի հակասում»,-ասել է նա։