Քաղաքական

Թող հրապարակի ԼՂ մասին փաստաթղթերը. Լևոն Տեր-Պետրոսյան

Թող հրապարակի ԼՂ մասին փաստաթղթերը. Լևոն Տեր-Պետրոսյան

«Թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը․ հարյուր անգամ ասել եմ, չի հրապարակում։ Հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի»,-ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Անդրադառնալով 2018 թվականի իրադարձությունների և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին հարցին,  Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է․ «Հեղեղը ինչպե՞ս գնահատել․ դա այնպիսի փոթորիկ է, որ մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր, հասավ»,-ասել է նա։

Լրագրողի հարցին ի պատասխան նա շեշտել է, որ Փաշինյանն իր հոգեզավակը չէ, իսկ 2008-ին իր  կողքին շատերն են  կանգնած եղել․ «Այդ ժամանակ շատ լավ էր, աշխատում էինք»։

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, առաջին նախագահը նշել է.  «Իմ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Նա կեղծ է որակել պնդումները, թե Փաշինյանը կրկնում է իր խաղաղության օրակարգը ․ «Իմ խաղաղության պլանը որևէ կապ չունի նրա հետ, ինչից խոսում է Փաշինյանը»։ Նա նաև շեշտել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում իր վարած քաղաքականությունը որևէ կապ չունի Փաշինյանի վարած քաղաքականության հետ․ «Բացարձակապես ոչ մի կապ չունի»։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում կա՞ ելք, առաջին նախագահը դրական պատասխան է տվել. «Ելք միշտ կա»։

Հիշեցնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է իր 80-ամյակի առթիվ Մատենադարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական