Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, ինչի արդյունքում սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը։

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական