Քաղաքական

ՀՀ-ում դատական համակարգը չի բխում ժողովրդից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում դատական համակարգը չի բխում ժողովրդից․ Նիկոլ Փաշինյան

«Նոր Սահմանադրության ընդունումը ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրն է, և պետք է լուծվի դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումը ժողովրդի հետ»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության ֆորումի ժամանակ։

Վարչապետը նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից․ «Բայց Հայաստանում դատական համակարգը չի բխում ժողովրդից, ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-հայտարարել է նա։

Վարչապետը հավելել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը հայտարարել է, որ գործ չունի դատական համակարգի հետ։

Վարչապետը նաև նշել է, որ նոր սահմանադրության մեջ քննարկում են երդվյալ ատենակալների ինստիտուտի ներմուծումը. «Որ այս պրոբլեմից ի վերջո ազատվենք։ Քանի դեռ այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու: Իմ կարծիքով, մեր ժողովրդավարության մեծագույն պրոբլեմն այստեղ է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական