Քաղաքական

ՀՀ վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

ՀՀ վարչապետը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի բացմանը ելույթ կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հայտնում են Եվրոխորհրդի գրասենյակից։

Վեհաժողովից առաջ ելույթ կունենա Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն։ 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են Գազայում լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանում գերության մեջ պահվող ուկրաինացի լրագրողների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նստաշրջանի ընթացքում վեհաժողովն առաջիկա հինգ տարվա համար կընտրի գլխավոր քարտուղար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական