«Ասում են՝ ԵՄ-ին անդամագրվելը ինչքանով է իրատեսական, բայց կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը ասում են, որ մեր խնդիրը հասնելն է ԵՄ-ի ստանդարտներին՝ բոլոր բնագավառներում»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրոմիության անդամակցության հեռանկարին։ Նա նաև ընդգծել է, որ հնարավոր է՝ չդառնանք ԵՄ-ի անդամ. «Մենք հասկանում ենք՝ հասնելով բոլոր ստանդարտներին, նույնիսկ դրանից հետո կարող է՝ չդառնանք ԵՄ-ի անդամ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանելն է․ «Երբ այդ կետին հասանք՝ ընդունվենք կամ չընդունվենք, մենք մեր խնդիրը լուծել ենք։ Շատերը ամեն ինչ տեսնում են աշխարհաքաղաքական և այլ բաներում, բայց չեն արձանագրում՝ այս քաղաքական մեծամասնությունը ի՞նչ որոշում է ընդունում»,-ասել է նա և հավելել, որ դա հաջորդ քայլն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին անսասան հավատարմության մասին։
«Հակառակ դեպքում, նման օրենք ընդունելը իմաստ չէր ունենա»,-նշել է վարչապետը։