Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային և ԵԽԽՎ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային և ԵԽԽՎ-ին

Հայաստանիի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Բացի այդ, վարչապետը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջաններին․ Radar Armenia-ն տեղեկացավ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Իսկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը՝ Ստրասբուրգում, որի ընթացքում վարչապետը հանդես կգա ելույթով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական