Քաղաքական

Ամեն ինչի պատասխանատուն էլ ե՛ս եմ, բայց հո մենակ ես չեմ կառավարությունը․ վարչապետ

Ամեն ինչի պատասխանատուն էլ ե՛ս եմ, բայց հո մենակ ես չեմ կառավարությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է «Կառավարությունը ես եմ» արտահայտությանը։

«Բրիֆինգ է տեղի ունենում, 20 լրագրող հավաքվել է, ես վարչապետն եմ, ինձ ասում են՝ Կառավարության դիրքորոշումը սա է, այն է։ Ինձ բացատրում են՝ կառավարության դիրքորոշումը որն է։ Ասում են՝ ասեք կառավարությունը ես եմ։ Բա ո՞վ է կառավարությունը, կամ կարո՞ղ է՝ ասել եմ՝ միայն ես եմ այն»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում պակասում է այն միտքը, որ մարդիկ ասեն՝ ես եմ կառավարությունը․ «Բոլորը ասում են՝ միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարությունը։ Այո՛, ես եմ կառավարությունը, ամեն ինչի պատասխանատուն էլ ե՛ս եմ, բայց հո մենակ ես չեմ կառավարությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական