«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը ներքաշել է պատերազմի մեջ։ Եթե ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018թ․ դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ։ Ե՞րբ են խոսել սրա մասին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարական ֆորումի ընթացքում։
Վարչապետը ընդգծել է՝ մարդիկ, որոնք Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ, ոչ միայն ներքաշել են, այլև հետո փախել են․ «Գնացել են, իրենց տանը նստել և այսօր մեզ ասում են՝ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ։ 2018, 2017 և մնացած տարիներին Հայաստանը պատերազմի մեջ չի՞ եղել։ Այդ ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ»։